30.01.2019 12:00

ATP-ի վարկանշային աղյուսակ. Ֆեդերերը նահանջել է, Ջոկովիչը՝ գլխավորել այն

ATP-ի վարկանշային աղյուսակ. Ֆեդերերը նահանջել է, Ջոկովիչը՝ գլխավորել այն

ATP-ն հրապարակել է թենիսիստների վարկանշային նոր աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը, ով 7-րդ անգամ նվաճեց Ավստրալիայի Բաց առաջնության հաղթողի կոչումը: 

Երկրորդ հորիզոնականում Ռաֆայել Նադալն է, իսկ եռյակը եզրափակում է Ալեքսանդր Զվերևը: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր ֆեդերերը նահանջել է 6-րդ հորիզոնական:

Նշենք, որ կանանց դասակարգման առաջատար է դարձել Australian Open-ի կանանց մենախաղի չեմպիոնուհի Նաոմի Օսական: