31.01.2019 11:28

Նաոմի Օսական կդառնա աշխարհի առաջին ռակետ՝ առաջինը ասիացիներից

Նաոմի Օսական կդառնա աշխարհի առաջին ռակետ՝ առաջինը ասիացիներից

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի չեմպիոնի տիղտոսը նվաճած Նաոմի Օսական հունվարի 28-ին կգլխավորի WTA-ի համաշխարհային դասակարգման աղյուսակը՝ շրջանցելով ռումինացի Սիմոնա Հալեպին:

21-ամյա մարզուհին կլինի աշխարհի առաջին ռակետ դարձած առաջին ճապոնացին, նաեւ ասիացին: Մեկ տարի առաջ Նաոմի Օսական աշխարհի 72-րդ ռակետն էր:

Հիշեցնենք, որ Օսական առաջին անգամ նվաճեց AusOpen-ի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում նա երեք սեթում առավելության հասավ չեխ Պետրա Կվիտովայի նկատմամբ՝ 7:6 (7:2), 5:7, 6:4: Պայքարը տեւեց 2 ժամ 30 րոպե:

Օսական Ջենիֆեր Կապրիատիից հետո 18 տարում առաջին մարզուհին է, որին հաջողվում է «Մեծ սաղավարտում» առաջին անգամ տիտղոս նվաճելուց հետո հաղթել նաեւ շարքի հաջորդ մրցաշարում: Նաոմի Օսական 2018թ. ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում պարտության էր մատնել ամերիկացի Սերենա Ուիլյամսին: