01.02.2019 15:29

Վանեցյան. «Երևան» հիմնադրամը 1.807 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե

Վանեցյան. «Երևան» հիմնադրամը 1.807 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ «Երևան» հիմնադրամի կողմից պետբյուջե է վերականգնվել 1.807 մլրդ դրամ: panarmenian.net-ի փոխանցմամբ, Վանեցյանը նման հայտարարություն է արել «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոն կատարած այցելության ժամանակ:  

Անցկացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ հիմնադրամի միջոցների մի մասը վատնվել է, մի մասն էլ ոչ նպատակային է ծախսվել:

«Գործի շրջանակում հիմնավորվել է 1.807մլրդ դրամի կորուստ, որն ամբողջությամբ վերականգնվել է պետբյուջե», - ասել է Վանեցյանը:

Ա1+-ի փոխանցմամբ էլ, Վանեցյանը նշել է, որ մեծ սիրով  պատրաստ է ԱԱԾ-ում և ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի ընդունել այս կենտրոնում բուժվող տղաներին։

«Կարծում եմ, այդ համագործակցությունը մեզ մոտ կստացվի։ Այն զինվորները, սպաները, որոնք վիրավորում են ստեցել իրենց ծառայության ընթացքում, կարող են աշխատանքը շարունակել ԱԱԾ-ում․ խոստանում եմ առաջիկայում և մշտապես այդ գործընթացը պահել հսկողության տակ՝ հնարավորինս շատ տղաների ներգրավելով  ֆուտբոլի ֆեդերացիայում և ԱԱԾ-ում աշխատանքի մեջ»,- նշել է Վանեցյանը։