01.02.2019 16:27

Լեւոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Լեւոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Լևոն Մարտիրոսյանին հետ է կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: