ԱԱԾ-ն առաջիկայում հանդես կգա Քոչարյանի ունեցվածքի մասին հաղորդագրությամբ. Վանեցյան. Արմենպրես

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Քրեական գործը հարուցված է, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապատասխան հաղորդագրություն»,- նշել է Վանեցյանը: