04.02.2019 11:03

35 տարեկանում վախճանվել է Դեցլը

35 տարեկանում վախճանվել է Դեցլը

2000-ականների սկզբին Ռուսաստանի ամենահայտնի ռեփ կատարողներից մեկի՝ Կիրիլ Տոլմացկու (Դեցլ) մահվան մասին կիրակի օրը հայտնել է նրա հայրն ու պրոդյուսերը՝ Ալեքսանդր Տոլմացկին:

Դեցլը սրտի կանգից մահացել է կիրակի գիշերը, Իժևսկում տված համերգից հետո:

Ռուսաստանի քննչական կոմիտեն ստուգում է ռեփ կատարողի մահվան փաստը, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դեցլը մասնակցում էր քաղաքական նախագծերի, իսկ 30 տարեկանից հետո ընդհատակ էր անցել ու սկսել էր  հետաքրքվել համաշխարհային դավադրության տեսությամբ:

Կիրիլ Տոլմացկին 35 տարեկան էր:

Փոխանցում է BBC-ն: