04.02.2019 13:05

Պենտագոնը Մեքսիկայի սահմանին վեց անգամ ավելացնում է զինվորականների թիվը

Պենտագոնը Մեքսիկայի սահմանին վեց անգամ ավելացնում է զինվորականների թիվը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել է լրացուցիչ 3750 զինծառայող ուղարկել Մեքսիկայի սահմանի հարավարևմտյան հատված՝ այնտեղ գտնվող ԱՄՆ սահմանային-մաքսային ծառայությանն օժանդակելու նպատակով:

«Դա թույլ կտա սահմանում գործող ուժերի ընդհանուր թիվն ավելացնելու մինչև 4350 զինծառայող»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը: Այդ հայտարարությունից հետևում է, որ սահմանին զինծառայողների թիվը կավելանա մոտավորապես վեց անգամ:

Գերատեսչությունում հավելել են, որ զինվորականների լրացուցիչ ստորաբաժանումները սահմանում կտեղակայվեն 90 օրով:

Բացի զինվորականներից՝ սահմանում կտեղակայվեն նաև մոբիլ հսկողության համակարգեր, ինչպես նաև 240 կմ փշալար կանցկացվի հսկիչ կետերի միջև:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկային մեղադրել է, թե նա ոչինչ չի անում՝ ամերիկյան տարածք մուտք գործելու փորձեր անող միգրանտների հոսքը կասեցնելու համար:

Փոխանցում է BBC-ն: