04.02.2019 14:00

Վերաքննիչում շարունակվում է կալանքը երկարաձգելու դեմ Քոչարյանի բողոքի քննությունը

Վերաքննիչում շարունակվում է կալանքը երկարաձգելու դեմ Քոչարյանի բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը: «Ազատության» փոխանցմամբ, նրանք վիճարկում են Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը։

Բողոքը դատարանը սկսել է քննել դեռ անցած շաբաթ։ Բողոքի քննության երրորդ օրը՝ փետրվարի 1-ին Ռոբերտ Քոչարյանը երկու ժամ տևողությամ ելույթ է ունեցել: