04.02.2019 13:43

Թրամփը չի հերքել ամերիկյան զինվորականներին Վենեսուելա ուղարկելու տարբերակը

Թրամփը չի հերքել ամերիկյան զինվորականներին Վենեսուելա ուղարկելու տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ամերիկյան զինվորականներին Վենեսուելա ուղարկելու հնարավորությունը տարբերակներից մեկն է, որ քննարկում է ԱՄՆ վարչակազմը:

«Իհարկե, դա տարբերակներից մեկն է»,- ասել է նա:

Ընդ որում՝ նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե որ դեպքում նա կարող է ԱՄՆ զինվորականներին մտցնել Վենեսուելա:

Թրամփը նաև հայտարարել է, որ «մի քանի ամիս առաջ» Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ցանկանում էր հանդիպել իր հետ, սակայն այդ պահին ինքը հրաժարվել էր հանդիպել քանի որ այն «ժամանակավրեպ» էր:

Փոխանցում է Interfax-ը: