04.02.2019 14:20

ՄՊՀ ասպիրանտը հայտարարել է ոստիկանությունում կտտանքների ենթարկվելու մասին

ՄՊՀ ասպիրանտը հայտարարել է ոստիկանությունում կտտանքների ենթարկվելու մասին

Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտ Ազատ Միֆտախովը, որ ձերբակալվել է պայթուցիկներ պատրաստելու  գործով, իր փաստաբանին պատմել է, որ Բալաշիխայի ՆԳՆ վարչությունում իրեն  ծեծի են ենթարկել:

«Նա ասաց, որ իրեն խոշտանգել են մարդիկ, ովքեր չեն ներկայացել, խփել են ձեռքերին ու բռունցքներով հարվածներ են տեղացել դեմքին, նրա կրծքավանդակին պտուտակահանի թողած հետք կա, որով նրան սպառնացել են»,- հաղորդել է փաստաբանը:

Մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի 25-ամյա ասպիրանտը ձերբակալվել է փետրվարի 1-ի առավոտյան, խուզարկությունից հետո, սակայն նրա ձերբակալության մասին արձանագրությունը կազմվել է միայն երեկոյան, իսկ այդ ամբողջ ընթացքում փաստաբանները չեն կարողացել կապվել նրա հետ:

Գործը հարուցվել է հունվարի 11-ին Բալաշիխայում հայտնաբերված պայթուցիկի կապակցությամբ, որը չի պայթել: Միֆտախովի հետ միասին ձերբակալվել է ՄՊՀ ևս հինգ ուսանող: Նրանք բոլորը անարխիստական կազմակերպության անդամներ են, հաղորդել է ТАСС-ը:

Փոխանցում է BBC-ն: