04.02.2019 15:07

«Դեղին բաճկոնակների» նոր ակցիան. վիրավորների երթ

«Դեղին բաճկոնակների» նոր ակցիան. վիրավորների երթ

Ֆրանսիայի «դեղին բաճկոնակները» ցույցերի հերթական շարքն են անցկացրել՝ ընդդեմ թանկացումների և նախագահ Էմանյուել Մակրոնի քաղաքականության:

Այս անգամ ցուցարարները դժգոհության ևս մի թեմա են ունեցել՝ տրավմատիկ զենքը, որը ոստիկանությունը նախկինում կիրառել է ցույցերը ցրելիս: Տասնյակ մարդիկ վիրավորվել են այդ զենքից, ոմանք չափազանց լուրջ վնասվածքներ են ստացել, օրինակ՝ կորցրել են աչքը:

Մյուս կողմից էլ՝ «դեղին բաճկոնակների» ակցիաների սկզբից տուժել է առնվազն հազար ոստիկան: Անկարգությունների հետ է կապվում առնվազն տասը սպանություն:

Շաբաթ օրը տեղի ունեցած երթերին մասնակցել են հազարավոր մարդիկ: Փարիզում «վիրավորների մեծ երթի» ժամանակ առողջ ցուցարարները վիրակապել են աչքերը: Լիլլում մի ցուցարար պաստառ է պարզել՝ «Դադարեցրեք կրակը: Գժվել ե՞ք» մակագրությամբ:

Փոխանցում է BBC-ն: