04.02.2019 16:46

Եգիպտոսում հայտնաբերված հին դամբարանում 50 մումիա է պահպանվել

Եգիպտոսում հայտնաբերված հին դամբարանում 50 մումիա է պահպանվել

Եգիպտոսում հին դամբարան է հայտնաբերվել, որում եղել են լավ պահպանված 50 մումիաներ, հաղորդել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությունը:

Ինը մետր խորությամբ դամբարանը պեղումների ընթացքում հայտնաբերվել է  երկրի կենտրոնական մասում՝ Մինյա գավառում:

50 մումիաները, այդ թվում՝ 12 երեխաների, եղել են հուղարկավորման չորս խցերում: Մումիաներից մի քանիսը փաթաթված են եղել կտորի մեջ, մյուսները եղել են սարկոֆագերում:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև հուղարկավորման դիմակներ և հին կավե իրեր:

Հնագետների կարծիքով՝ դամբարանը Եգիպտոսի պատմության հունահռոմեական շրջանին է պատկանում (մ.թ.ա. 305-330 թթ.):

Փոխանցում է BBC-ն: