04.02.2019 18:14

Deutsche Bank –ը հրաժարվել է նախընտրական քարոզարշավի համար վարկ տալ Թրամփին

Deutsche Bank –ը հրաժարվել է նախընտրական քարոզարշավի համար վարկ տալ Թրամփին

Դոնալդ Թրամփը դիմել է Deutsche Bank-ին՝ 2016 թ. իր նախընտրանական քարոզարշավի համար վարկ ստանալու, և բանկը նրան մերժել է, կիրակի օրը հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով երեք տեղեկատվական աղբյուրների:

Ենթադրաբար՝ բանկի ղեկավարությունն այդպիսի վարկը ռիսկային է համարել: Տնօրենների խորհուրդը վստահ չի եղել, որ Թրամփը կարող է վերադարձնել փողը, և չի ցանկացել հայտնվել մի իրավիճակում, երբ ստիպված կլինի անձամբ ԱՄՆ նախագահից  պահանջել վերադարձնել պարտքը:

Դոնալդ Թրամփը  գերմանական բանկի հետ համագործակցում է առնվազն քսան տարի: Երեք տեղեկատվական աղբյուրներից երկուսի համաձայն՝ նրան գումար է անհրաժեշտ եղել՝ Շոտլանդիայի Թյորնբերիում կալվածքի աշխատանքները վարձատրելու համար:

Փոխանցում է Interfax-ը: