05.02.2019 11:08

Facebook-ը 15 տարեկան է

Facebook-ը 15 տարեկան է

Facebook սոցիալական ցանցը 15 տարեկան է:

Մարդու չափանիշներով՝ դա պատանեկան հասակ է, սակայն թվային տեխնոլոգիաների բնագավառում Facebook-ին կարելի է համարել վաստակավոր վետերան:

Սոցցանցի ստեղծման ամսաթիվը համարվում է 2004 թ. փետրվարի 4-ը: Ընդ որում՝ երկար ժամանակ այն հասանելի է եղել միայն Մարկ Ցուկերբերգի՝ Հարվարդի համալսարանի համակուրսեցիներին:

Այն ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի քանի տարի անց Facebook-ի օգտատերերի թիվը կանցնի երկու միլիարդից, իսկ Ցուկերբերգը կդառնա մոլորակի ամենահարուտ մարդկանցից մեկը:

Փոխանցում է euronews-ը: