05.02.2019 11:30

ԵՄ երկրները Խուան Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի նախագահ

ԵՄ երկրները Խուան Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի նախագահ

Եվրոպական առաջատար երկրները, այդ թվում՝ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, Խուան Գույադոյին պաշտոնապես ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Բրիտանիայի իշխանությունները չեն բացառում, որ, հնարավոր է՝ պատժամիջոցներ սահմանեն Նիկոլաս Մադուրոյի կառավարության նկատմամբ:

Գուայդոյին ճանաչելու վերաբերյալ երկուշաբթի հրապարակավ հայտարարել են՝  Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ինչպես նաև Շվեդիայի, Ավստրիայի, Պորտուգալիայի և Դանիայի առաջնորդները:

Իտալիայի իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն արտահայտել իրենց դիրքորոշումը:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունն անվանել է միջամտություն Վենեսուելայի ներքին գործերին:

Փոխանցում է BBC-ն: