05.02.2019 13:07

«Ագորայի» զեկույցը՝ Ռուսաստանում ինտերնետի ազատության վերաբերյալ

«Ագորայի» զեկույցը՝ Ռուսաստանում ինտերնետի ազատության վերաբերյալ

2018 թ. համացանցի ռուսաստանյան սեգմենտում 662 800 հազար անգամ խախտվել է օգտատերերի ազատությունը, ասվում է «Ագորա» իրավապաշտպան կազմակերպության «Համացանցի ազատություն-2018. հալածանքների պատվիրակում»  հերթական զեկույցում:

Մեկ տարի առաջ իրավապաշտպանները հայտնաբերել էին ինտերնետում ազատության խախտման 115 700 դեպք: Հիմնական աճը կապված է կայքէջերի արգելափակման և տեղեկատվության սահմանափակման հետ: Միջազգային «Ագորայի» հաշվարկների համաձայն՝ 2018 թ. իշխանություններն ամեն օր ինտերնետում արգելափակել են 1300 էջ , ութ օրը մեկ դատարանները համացանցի օգտատերերին դատապարտել են ազատազրկման՝ իրական ժամկետներով:

Ընդ որում՝ ինտերնետում «ծայրահեղական կոչերի» պատճառով դատավճիռները պակասել են՝ 2017 թ. 48 իրական պատժաժամկետների դիմաց՝ 45-ը 2018-ին: «Ագորան» դա բացատրում է նրանով, որ իշխանություններն իրենց ոստիկանական և գրաքննական գործառույթները պատվիրակում են «մասնավոր խաղացողների»: Որպես օրինակ՝ իրավապաշտպանները բերում են միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հայցերը՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետաքննություները արգելափակելու պահանջով:

Խախտումների թվով տարածաշրջանային առաջատարները 2018 թ. դարձել են Մոսկվան, Տյումենի մարզը և Խաբարովսկի երկրամասը: Պետերբուրգն այս հակավարկանիշային ցուցակում 17-րդն է, Չեչնիան՝ 48-րդը:

Փոխանցում է BBC-ն: