05.02.2019 14:28

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար. ԱԳՆ. Արմենպրես

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար. ԱԳՆ. Արմենպրես

Արցախի Հանրապետությունը պետք է որոշիչ ձայն ու ներգրավվածություն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Առաջին իսկ օրվանից մեր կողմից հստակ ամրագրվել է այն սկզբունքը, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը գերակա նշանակություն ունեն մեզ համար: Արցախը որոշիչ ձայն եւ ներգրավվածություն պետք է ունենա իրական եւ տեւական կարգավորման գործընթացում: Սա այն սկզբունքային դիրքորոշումն է, որը ներկայացվել է եւ համանախագահներին, եւ ադրբեջանական կողմին»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ այս հարցում սկզբունքները հստակ ամրագրվել են բազմիցս, եւ երկրորդ կարծիք չի կարող լինել: