05.02.2019 14:52

Գուայդոն շատ կարևոր է համարում Եվրոպայի աջակցությունը

Գուայդոն շատ կարևոր է համարում Եվրոպայի աջակցությունը

Նիդեռլանդների և, առհասարակ՝ Եվրոպայի աջակցությունը չափազանց կարևոր է Վենեսուելայի համար, երեքշաբթի հոլանդական de Volkskrant թերթին տված հարցազրույցում հայտարարել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որին եվրոպական մի շարք երկրներ ճանաչել են երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Դրանով իսկ եվրոպական երկրները ճանաչում են մեր պայքարը, որը շուտով կհանգեցնի մեր ազատության վերականգնմանը»,- ասել է նա:

Գուայդոն նաև նշել է, որ ամենամոտ ժամանակներն իր ուշադրությունը բևեռելու է մարդասիրական օգնությունը Վենեսուելա հասցնելու ուղղությամբ:

 «Մենք չենք կարող ժամանակ կորցնել: Մադուրոն հերքում է, թե մեզ մարդասիրական օգնություն է հարկավոր: Մինչդեռ Վենեսուելայում առնվազն 250 հազար մարդու կյանք վտանգված է՝ սնունդի և դեղորայքի անբավարարության պատճառով»,- ասել է Գուայդոն և ընդգծել, որ հենց դրա համար էլ զինվորականները Կոլումբիայի հետ սահմանին, որտեղից պետք է սկսվի մարդասիրական օգնության առաքումը, «պետք է կարևոր ընտրություն կատարեն՝ ուզո՞ւմ են մնալ սահմանադրության կողմում, ուզո՞ւմ են փրկել հիվանդներին, թե՞ արգելելու են իրենց հայրենակիցների համար կենսականորեն անհրաժեշտ դեղորայքի առաքումը: Բացի այդ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև այն սցենարին, որ նրանք պարզապես կբռնագրավեն կամ կգողանան մարդասիարական օգնությունը»:

Փոխանցում է tass.ru-ն: