05.02.2019 16:56

Իրանն անհիմն է համարում ահաբեկչության վերաբերյալ ԵՄ-ի մեղադրանքները

Իրանն անհիմն է համարում ահաբեկչության վերաբերյալ ԵՄ-ի մեղադրանքները

Իրանը անհիմն է համարում ԵՄ-ի կողմից առաջադրված մեղադրանքները՝ Եվրոպայի տարածքում ահաբեկչական գործողություններ ծրագրելու և իրականացնելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ, որը երեքշաբթի հրապարակվել է այդ գերատեսչության կայքում:

«Իրանի դեմ այդ մեղադրանքները՝ Եվրոպայում ահաբեկչական գործողություններ ծրագրելու և իրականացնելու վերաբերյալ, հենց ամենասկզբից էլ շատ տարօրինակ և անհիմն են եղել: Թեհրանը նաև անհանգստություն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Եվրոպայի տարածքում ազատ գործում են ահաբեկչական խմբավորումներ, որոնց անդամները եվրոպական երկրների քաղաքացիություն ունեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 4-ին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների և մի ընկերության նկատմամբ՝ դա հիմնավորելով մի քանի անդամ-պետությունների տարածքներում Թեհրանի թշնամական գործունեությամբ:

Փոխանցում է tass.ru-ն: