05.02.2019 16:25

Կանադայի ամենբարձր շինությունը լուսավորվել է Վենեսուելայի դրոշի գույներով

Կանադայի ամենբարձր շինությունը լուսավորվել է Վենեսուելայի դրոշի գույներով

Տորոնտոյում գտնվող CN Tower աշտարակը, որ Կանադայի ամենաբարձր շինությունն է, երկուշաբթի «վառվել» է Վենեսուելայի դրոշի գույներով՝ ի նշան Օտտավայի աջակցության այդ երկրի ընդդիմությանը: Այդ մասին ասվում է կանադական ԱԳՆ-ի պաշտոնական Twitter-ում:

«Լիմայի խմբի պատմական հանդիպման ավարտին Վենեսուելայի դրոշի գույները փայլել են CN Tower-ի վրա՝ ցուցադրելավ մեր աջակցությունը վենեսուելացի ժողովրդին՝ հանուն դեմոկրատիայի մղվող պայքարում»,- նշվում է աշտարակի լուսանկարի մակագրության մեջ:

Աշտարակը կառուցվել է 1976 թ., նրա բարձրությունը 553,3 մ է:

Փետրվարի 4-ին Օտտավայում տեղի է ունեցել Լիմայի խմբի արտահերթ նիստը, որի մասնակիցները հանդես են եկել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին աջակցելու և այդ երկրում դեմոկրատական նախագահական ընտրությունների միջոցով իշխանության խաղաղ փոխանցման օգտին:

Փոխանցում է tass.ru-ն: