06.02.2019 14:13

Լոնդոնում կոտրել են Կառլ Մարքսի շիրմաքարը

Լոնդոնում կոտրել են Կառլ Մարքսի շիրմաքարը

Անհայտ անձինք Լոնդոնի Հայգեյթյան գերեզմանոցում պղծել են Կառլ Մարքսի գերեզմանը, հաղորդվում է գերեզմանոցի պաշտոնական Twitter-ում:

«Մարքսի շիրիմը պղծվել է: Շիրմաքարի վրայով, կարծես, անցել է ինչ-որ մեկը՝ մուրճը ձեռքին… Մենք հնարավորինս արագ կարգի կբերենք այն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Friends of Highgate Cemetery հիմնադրամի ղեկավար Իեն Դանգվելը Guardian թերթին տված հարցազրույցում շիրմաքարի պղծումն անվանել է «քաղաքական կարծիքի դրսևորման միանգամայն անհավանական արտահատչամիջոց»:

Փոխանցում է BBC-ն: