06.02.2019 15:06

Վենեսուելայի զինվորականները փակել են մարդասիրական օգնության ճանապարհը

Վենեսուելայի զինվորականները փակել են մարդասիրական օգնության ճանապարհը

Վենեսուելայի բանակի զինծառայողները արգելափակել են Կոլումբիայի սահմանին գտնվող կամուրջը, որպեսզի թույլ չտան մարդասիրական օգնության մուտքը երկիր: Այդ մասին տեղեկացնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչներին:

Կոլումբիական Կուկուտա քաղաքի և Վենեսուելայի Ուրենյա քաղաքի միջև սահմանային կամուրջը փակվել է ավտոցիստեռնի և բեռնատար կոնտեյների օգնությամբ, հաղորդել են աղբյուրները:

Որպես մարդասիրական օգնութան համակարգող՝ հանդես է գալիս երկրի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ, երկրի ժամանակավոր նախագահ հռչակված Խուան Գուայդոն:

Ավելի վաղ խորհրդարանի ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ մարդասիրական օգնության արգելափակումը «կարմիր գիծ» է, որը երկրի իշխանությունները չպետք է անցնեն: Նրանք արդեն դիմել են զինված ուժերին՝ առաջարկելով անցնել Գուայդոյի կողմը և հայտարարելով, որ հակառակ դեպքում նրանք խնդիրներ կունենան:

Փետրվարի 14-ին Վաշինգտոնում տեղի է ունենալու միջազգային համաժողով՝ Վենեսուելայի համար մարդասիրական օգնություն հանգանակելու հարցով:

Միևնույն ժամանակ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ավելի վաղ հայտարարել է. «Մենք ոչ մեկից մտադիր չենք ողորմություն խնդրելու: Եթե նրանք ուզում են օգնել, թող հանեն շրջափակումը և վերացնեն պատժամիջոցները»:

Փոխանցում է Interfax-ը: