Անկարան դատապարտում է Փարիզի որոշումը

Թուրքիան վճռականորեն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի որոշումը՝ ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության հիշատակի օր սահմանելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ղալինի հայտարարության մեջ, որ հրապարակվել է այսօր:
Ղալինը նաև տեղեկացրել է, որ Անկարան «դատապարտում է և չի ընդունում քաղաքական իրադարձությունը պատմական գործիքի վերածելու՝ Մակրոնի մղումը՝ իր երկրում քաղաքական խնդիրների պատճառով ծագած իրադրությունն ինչ-որ կերպ փրկելու նպատակով»:
Փոխանցում է tass.ru-ն: