06.02.2019 15:42

Նշանակվեցին Տավուշի եւ Շիրակի մարզպետներ

Նշանակվեցին Տավուշի եւ Շիրակի մարզպետներ

Հայկ Չոբանյանը նշանակվել է Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ:

Որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում:

Հաջողություն մաղթելով նորանշանակ մարզպետներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մարզպետների համար առաջնային խնդիրը պետք է լինի մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը: Դրանք, ըստ Փաշինյանի, կբերեն սոցիալ տնտեսական իրավիճակի փոփոխությունների: