06.02.2019 15:54

ԱՄՆ դատարանը Ղրղզստանի նախկին դեսպանի որդուն դատապարտել է ազատազրկման

ԱՄՆ դատարանը Ղրղզստանի նախկին դեսպանի որդուն դատապարտել է ազատազրկման

ԱՄՆ-ում Ղրղզստանի նախկին դեսպանի որդին՝ Թենգիզ Սիդիկովը, Միացյալ Նահանգներում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ զենքի միջազգային առևտրի և մաքսանենգության մեղադրանքով, չորեքշաբթի հաղորդել է ղրղզական մամուլը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ Վիրջինիա նահանգի Արևելյան օկրուգի դատարանը դատավճիռը կայացրել է 2018 թ. դեկտեմբերի 21-ին: Մեղադրյալը կգնա պատիժը կրելու փետրվարի 20-ին, մինչ այդ նա տնային կալանքի տակ է:

Սիդիկովը ձերբակալվել է 2018 թ. փետրվարի վերջին, Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում, Ղազախստանի քաղաքացի Էլդար Ռեզվանովի հետ միասին:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նրանք գնել են ավելի քան 100 միավոր մասնատված հրազեն և փորձել են այն ուղարկել Չեչնիա՝ առանց արտոնագրի, օգտագործելով կեղծ տեղեկագրեր, բեռը քողարկելով որպես խոհանոցային ապրանք և ավտոմեքենայի նստատեղերի պաստառներ:

Փոխանցում է Interfax-ը: