Վենեսուելան չի խզի հարաբերությունները եվրոպական երկրների հետ

Վենեսուելայի իշխանությունները մտադիր չեն հարաբերությունները խզելու եվրոպական երկրների հետ՝ չնայած նրանցից շատերը ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ:
Այս մասին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Առեասան հայտարարել է Radio y Televisión Española-ին տված հարցազրույցում:
«Մենք միշտ մեծ նշանակություն ենք տվել Իսպանիայի ներդրումներին Վենեսուելայում և կշարունակենք պահպանել այդ դիրքորոշումը: Սխալ կլինի խզել հարաբերությունները Եվրամիության երկրների հետ,- նշել է նախարարը:- Վենեսուելայում պետական հեղաշրջման գլխին ԱՄՆ-ն է կանգնած, մյուս երկրները (որոնք Գուայդոյին նախագահ են ճանաչել) պարզապես Վաշինգտոնի ենթականերն են: Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք կրկեսի տիրոջ ուղղությամբ», ասել է արտգործնախարարը:
Փոխանցում է tass.ru-ն: