07.02.2019 12:33

Մակեդոնիան մտնում է ՆԱՏՕ

Մակեդոնիան մտնում է ՆԱՏՕ

Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիան, Հունաստանի հետ պայմանագրի համաձայն փոխելով իր անվանումը, վերջապես ընդունվում է ՆԱՏՕ:

Փետրվարի 6-ին Բրյուսելում ստորագրվել է «անդամակցության արձանագրություն», իսկ վերջնական անդամակցությունը կձևակերպվի մոտավորապես մեկ տարի հետո:

ՆԱՏՕ-ին Մակոդոնիայի անդամակցության արձանագրությունը Բրյուսելում ստորագրել են այդ երկրի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովը և դաշինքի բոլոր 29 երկրների դեսպանները:

Այժմ այդ բոլոր երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն արձանագրությունը, որի համար անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տարի, և այդ ժամանակ Մակեդոնիան կդառնա դաշինքի լիիրավ անդամ:

Մի քանի օր անց, որպես խորհրդանշական ժեստ, արձանագրությունն առաջինը կվավերացնի Հունաստանը:

Փոխանցում է BBC-ն: