07.02.2019 12:37

Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել ՀՀ ԶՈւ ԳՇ կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ

Ալբերտ Բաղդասարյանը նշանակվել ՀՀ ԶՈւ ԳՇ կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Ալբերտ Բաղդասարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ: