07.02.2019 13:12

Վհուկները աջակցում են Ռուսաստանին և Պուտինին

Վհուկները աջակցում են Ռուսաստանին և Պուտինին

Ռուսաստանում վհուկները կազմակերպել են, իրենց խոսքով՝ «ուժի շրջան»՝ նախագահ Պուտինին աջակցելու համար:

Իրենց իսկ բնորոշմամբ՝ ուժեղագույն կախարդների հավաքը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում:

Սա այդ կարգի առաջին արարողությունը չէ. վերջին անգամ վհուկները հավաքվել են պաշտպանելու երկրի առաջնորդին երկու տարի առաջ:

Գլխավոր վհուկ և արարողության հոգին հանդիսացող Ալյոնա Պոլինի կարծիքով՝ դա արվում է՝ «Ռուսաստանին աջակցելու, Պուտինին օգնելու նպատակով, և առհասարակ՝ մնացած ամբողջ աշխարհին օգնելու վերապրել դժվարին ժամանակներում»:

Փոխանցում է euronews-ը: