07.02.2019 13:30

Կանանց թլպատություն. 200 մլն վիրահատություն՝ չնայած արգելքին

Կանանց թլպատություն. 200 մլն վիրահատություն՝ չնայած արգելքին

Երկիր մոլորակի վրա ապրող առնվազն 200 մլն կանայք և աղջիկներ ենթարկվել են թլպատման (FGM) չափազանց ցավոտ վիրահատության, վկայում են ՄԱԿ-ի տվյալները:

Կանանց թլպատությունը կարող է առողջական լուրջ, այդ թվում՝ հոգեկան խնդիրների պատճառ դառնալ:

Թեև այդ խեղանդամ դարձնող վիրահատությանը ենթարկված կանանց մեծ մասը հիմնականում ապրում է Աֆրիկայի և Մերձավոր  Արևելքի երկրներում, կանանց թլպատման դեպքերի մասին փաստեր կան նաև Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներում: Նման վիրահատություններ կատարվել են նաև Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, հայտարարել է ՄԱԿ-ը: Գրեթե այդ բոլոր դեպքերը կապված են աֆրիկյան երկրներում փակ էթնիկ խմբերի ու համայնքների հետ:

ՄԱԿ-ը կոչ է անում վերջ դնել այդ պրակտիկային:

Փետրվարի 6-ը հայտարարված է կանանց թլպատման նկատմամբ անհանդուրժողականության օր:

Փոխանցում է BBC-ն: