07.02.2019 14:16

Թրամփ. ԻՊ-ն ջախջախված է, ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է

Թրամփ. ԻՊ-ն ջախջախված է, ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է

Թեպետ ԱՄՆ-ն իր ռազմական քանակակազմը դուրս է բերել Սիրիայից, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքարը կշարունակվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հակաահաբեկչության միջազգային դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Մեր զինվորականները, մեր դաշնակից գործընկերները և սիրիական ընդդիմադիր ուժերը ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել են նախկինում Սիրիայում և Իրաքում նրանց գրաված, ըստ էության՝ բոլոր տարածքները: Այդ մասին մենք հատուկ հայտարարություն կանենք, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ շաբաթ»,- տեղեկացրել է Թրամփը:

Ամերիկյան զորքերի դուրսբերումը չի ազդի իսլամիստների դեմ համատեղ պայքարի վրա, քանի որ, ինչպես ընդգծել է Թրամփը, նույնիսկ ջախջախված ԻՊ-ի մնացուկները կարող են «չափազանց վտանգավոր» լինել:

Փոխանցում է euronews-ը: