07.02.2019 15:06

Հռոմի պապ. Հոգևորականները միանձնուհիներին պահել են որպես սեքս-ստրկուհիներ

Հռոմի պապ. Հոգևորականները միանձնուհիներին պահել են որպես սեքս-ստրկուհիներ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ կաթոլիկ եկեղեցու միանձնուհիները սեռական բռնության են ենթարկվել  հոգևորականների կողմից: Պապի խոսքով՝ մինչ օրս էլ կա այդ խնդիրը:

Ֆրանցիսկոս պապը նշել է, որ հայտնի է դեպք, երբ հոգևորականները, ըստ էության, միանձնուհիներին պահել են սեռական ստրկության մեջ:

Պոնտիֆիկոսը պատմել է, որ Պապական գահին իրեն նախորդած Բենեդիկտոս XVI-ը ստիպված է եղել լուծարել  կույսերի մի միաբանություն՝ հենց այն պատճառով, որ միանձնուհիներն այնտեղ պարբերաբար ենթարկվել են սեռական բռնության:

Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը եկեղեցու առաջին պաշտոնական խոստովանությունն է հոգևորականների կողմից միանձնուհիների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ: Պոնտիֆիկոսի խոսքով՝ եկեղեցին փորձում է գտնել այդ խնդրի լուծումը, սակայն բռնության դեպքերը կրկնվում են:

Փոխանցում է BBC-ն: