07.02.2019 15:10

Բրազիլիայի նախկին նախագահն ազատազրկվել է 13 տարով՝ կոռուպցիայի համար

Բրազիլիայի նախկին նախագահն ազատազրկվել է 13 տարով՝ կոռուպցիայի համար

Բրազիլիայում դաշնային դատավորը երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և փողերի լվացման մեջ:

Լուլա դա Սիլվան դատապարտվել է 12 տարի 11 ամիս ազատազրկման, հաղորդել է G1-ը: Քրեական գործը վերաբերել է  Սան-Պաուլու նահանգի Ատիբայա բնակավայրում տանը և տնամերձ հողամասին: Իրավապահ մարմինների վարկածով՝ տվյալ անշարժ գույքի իսկական սեփականատերը Լուլա դա Սիլվան է, թեպետ պաշտոնապես դրանք գրանցված են նրա շրջապատի  մարդկանց անունով:

Հետաքննության կարծիքով՝ Ատաբայայի տունը նախկին նախագահը կարող է ձեռք բերած լինել ապօրինի ստացված միջոցների հաշվին կամ էլ նրան տրված լինի մասնավոր ընկերությունների կողմից՝ որոշ արտոնությունների դիմաց:

Լուլա դա Սիլվան Բրազիլիայի առաջին նախկին նախագահն է, որ ազատազրկվել է կոռուպցիայի մեղադրանքով:

Փոխանցում է newsru.com-ը: