07.02.2019 16:00

2018-ը ամենաշոգ տարիների քառյակի մեջ է

2018-ը ամենաշոգ տարիների քառյակի մեջ է

2018 թվականը ճանաչվել է դիտարկման պատմության ողջ ընթացքում չորս ամենաշոգ տարիներից մեկը: Երկրի մակերևույթին միջին գլոբալ ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի, մեկ աստիճանով բարձր է եղել արդյունաբերական հեղափոխության ժամանակների համեմատ:  Այդ մասին իր զեկույցում հայտարարել է Համաշխարհային  օդերևութաբանական կազմակերպությունը:

2018 թ. արտակարգ եղանակային պայմանները հրդեհների պատճառ են դարձել Կալիֆոռնիայում և Հունաստանում, երաշտի՝ Հարավային Աֆրիկայում, հեղեղների՝ Հնդկաստանի Կերալա նահանգում:

Ինչպես և նախորդ սեզոններին՝ տաքացումը չի շրջանցել Երկիր մոլորակի գրեթե ոչ մի հատված: Ամենաշատը այդ փոփոխություններն զգացել են Արևելյան Սիբիրի, Արկտիկայի, Կենտրոնական Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները:

Ըստ կանխատեսումների՝ 2019-ը նույնպես չի խոստանում ավելի հեշտ լինել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հունվարին ջերմաստիճանը 0,4 աստիճանով բարձր է եղել 1981-2010 թթ. ժամանակաշրջանի ցուցանիշներից:

Փոխանցում է euronews-ը: