08.02.2019 09:30

«Տաքսի» ֆիլմի դերասանը ներկա կլինի MIX FIGHT 40 մրցաշարին

«Տաքսի» ֆիլմի դերասանը  ներկա կլինի MIX FIGHT 40 մրցաշարին

Հայազգի մարզիկ Դավիթ Խաչատրյանը փետրվարի 24-ին MIX FIGHT 40 մրցաշարի շրջանակներում մենամարտելու է իտալացի մարզիկ Սիմեոնե Բոտինոյի հետ: Խաղարկվելու է Եվրոպայի WMMAL չեմպիոնական գոտին: Մենամարտն անցկացվելու է MMA-ի կանոններով:

Երկար ժամանակ տարբեր երկրների ռինգերում հանդես գալուց հետո Դավիթը հնարավորություն է ստացել հայրենիքում ցուցադրել իր կարողությունները:

 Մրցաշարը տեղի է ունենալու «Միկա» մարզական համալիրում: Մենամարտերը կմեկնարկեն ժամը 18:30-ին: