08.02.2019 10:00

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց Կոլումբիայի հավաքականը

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց Կոլումբիայի հավաքականը

Պորտուգալացի մասնագետ Կարլուշ Կեյրուշը նշանակվել է Կոլումբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Այդ պաշտոնում 65-ամյա մարզիչը կփոխարինի Խոսե Պեկերմանին, որը 2012 թվականից էր աշխատում Կոլումբիայի հավաքականում:

Կարլուշ Կեյրուշը 2011-ից գլխավորում էր Իրանի հավաքականը: Նախորդ ամիս Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված Ասիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Ճապոնիայի հավաքականից 0:3 հաշվով կրած պարտությունից հետո պորտուգալացին հեռացել էր զբաղեցրած պաշտոնից:

Կարլուշ Կեյրուշը 2002-2003 եւ 2004-008 թվականներին ընդգրկված է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի մարզչական շտաբում, 2003-2004-ը գլխավորել է Մադրիդի «Ռեալը», իսկ 2008-2010-ը՝ Պորտուգալիայի հավաքականը: