08.02.2019 10:26

Մոուրինյոն մեկնել է Միլան եւ կքննարկի «Ինտեր» վերադառնալու տարբերակը

Մոուրինյոն մեկնել է Միլան եւ կքննարկի «Ինտեր» վերադառնալու տարբերակը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ իտալական «Ինտեր»:

Football Italia-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը ժամանել է Միլան եւ փետրվարի 7-ին կհանդիպի «Ինտերի» տնօրեն Բեպե Մարոտայի հետ: Սպասվում է, որ կողմերը քննարկելու են Մոուրինյոյի՝ միլանյան ակումբը հաջորդ մրցաշրջանում գլխավորելու տարբերակը:

56-ամյա Մոուրինյոն «Ինտերը» գլխավորել է 2008-2010-ը՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում ու դառնալով Իտալիայի կրկնակի չեմպիոն եւ գավաթակիր:

Հիշեցնենք, որ պորտուգալացին դեկտեմբերին էր հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից», որը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում մանչեսթերցիները նվաճել են Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: