08.02.2019 11:29

Սալահը բաց կթողնի Եգիպտոսի հավաքականի առաջիկա հանդիպումները

Սալահը բաց կթողնի Եգիպտոսի հավաքականի առաջիկա հանդիպումները

«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը չի ընդգրկվի Եգիպտոսի հավաքականի՝ հաջորդ ամսվա հայտացուցակում: Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն: 

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է 26-ամյա խաղացողին հանգիստ տրամադրել և չի հրավիրի ազգային թիմի առաջիկա խաղերին:  

Սալահը բաց կթողնի աֆրիկական ազգերի գավաթի՝ Նիգերիայի և Նիգերի դեմ խաղերը: