08.02.2019 12:00

Պաշտոնական. Չեֆերինը վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Պաշտոնական. Չեֆերինը վերընտրվեց ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Երեկ Հռոմում կայացել են ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունները:  

Քվեարկությունը ձևական բնույթ է կրել, քանի որ կազմակերպության գործող ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը եղել է այդ պաշտոնը ստանձնելու միակ թեկնածուն:  

Սլովենացին վերընտրվել է չորսամյա՝ մինչև 2023 թվականը ժամկետով: