08.02.2019 12:31

The Times. Վենգերն այս ամիս կվերադառնա ֆուտբոլ

The Times. Վենգերն այս ամիս կվերադառնա ֆուտբոլ

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստվում է վերադառնալ ֆուտբոլ և այս ամսվա ընթացքում կընդունի մի քանի առաջարկներից մեկը՝ տեղեկացնում է The Times-ը:

69-ամյա մասնագետը պատմել է ընկերներին, որ նրան պակասում է ամենօրյա աշխատանքը ֆուտբոլիստների հետ և նա ցանկանում է վերադառնալ ֆուտբոլ:

Առաջարկները ԱՊԼ-ից չեն, քանի որ նա չի պատրաստվում աշխատել անգլիական ակումբում՝ համարելով, որ դա անհարգալից կլինի «Արսենալի» հանդեպ, որը նա գլխավորել է 22 տարի:

Այս պահին Վենգերը չորս առաջարկ է դիտարկում: Խոսակցություններ կան, որ դրանցից մեկը ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնն է: