08.02.2019 10:19

Հնարավոր է թույլ անձրև

Հնարավոր է թույլ անձրև

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            13.30C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -22.00C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -2.60C