08.02.2019 11:04

Վախճանվել է Սերգեյ Յուրսկին

Վախճանվել է Սերգեյ Յուրսկին

Մոսկվայում վախճանվել է  դերասան Սերգեյ Յուրսկին:

 Նա 84 տարեկան էր: Դերասանի մահվան մասին Интерфакс-ին հայտնել է նրա դուստրը:

Յուրսկուն կինոդերասանի հռչակ են բերել «Ոսկե հորթ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «ՇԿԻԴ հանրապետություն» և բազմաթիվ այլ ֆիլմերում կատարած նրա դերերը:

Նա նաև մի քանի գրքերի հեղինակ է:

Սերգեյ Յուրսկին «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր է, ՌԴԽՍՀ վաստակավոր արտիստ: