08.02.2019 13:17

Իրանի հրթիռային ծրագիրը կասեցնելու համար Փոմփեոն կոչ է արել խստացնել պատժամիջոցները

Իրանի հրթիռային ծրագիրը կասեցնելու համար Փոմփեոն կոչ է արել խստացնել պատժամիջոցները

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է արել վերականգնել միջազգային ավելի կոշտ պատժամիջոցները՝ Իրանի հրթիռային ծրագիրը կասեցնելու համար:

«Իրանի վերջին հրթիռային արձակումը կրկին ապացուցում է, որ Իրանի հետ պայմանագիրը ոչ մի կերպ չի կասեցնում նրա հրթիռային ծրագիրը: Իրանը մարտահրավեր է նետում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ մեծացնելով իր պոտենցիալը թևավոր հրթիռների ոլորտում: Մենք պետք է վերականգնենք ավելի խիստ պատժամիջոցները՝ Իրանի հրթիռային ծրագիրը կասեցնելու համար»,- twitter-յան իր էջում գրել է Փոմփեոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանըտարեսկզբից հավանաբար արդեն երկրորդ արբանյակն արձակելու փորձն է արել:

Արևմտյան երկրները ուշադիր հետևում են  իրանական արբանյակների արձակմանը՝ ենթադրելով, որ իրականում դրանք կատարվում են բալիստիկ տեխնոլոգիաների գաղտնի փորձարկման նպատակով:

Փոխանցում է Interfax-ը: