08.02.2019 16:07

Մոգերինի. Ճգնաժամը կարգավորել՝ առանց բռնության և արտաքին միջամտության

Մոգերինի. Ճգնաժամը կարգավորել՝ առանց բռնության և արտաքին միջամտության

Վենեսուելայի հարցով միջազգային համակարգող խումբն իր առաջին նիստն է անցկացրել: Հանդիպումը կայացել է չեզոք տարածքում՝ Ուրուգվայում: Մասնակցել են Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ և ԵՄ-ն: Վենեսուելայի ընդդիմությունը հանդիպմանը չի ժամանել:

Նիստի հիմնական եզրակացությունն է՝ ճգնաժամը Վենեսուելայում անհրաժեշտ է կարգավորել առանց բռնություն կիրառելու, սակայն Բոլիվարիական հանրապետության իշխանությունները պետք է դադարեցնեն ընդդիմության հալածանքները և որոշում կայացնեն ազատ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Ռուսաստանը կոչ է անում չմիջամտել Վենեսուելայի գործերին, քանի որ դա միայն  ավելի կսրի իրավիճակը և անկայունության կհանգեցնի Վենեսուելայի հարևան պետություններում:

Վաշինգտոնի կարծիքով՝ իրավիճակն արդեն շատ է սրվել: «Նիկոլաս Մադուրոյի հետ երկխոսելու ժամանակն անցել է»,- հայտարարել է Վենեսուելայի հարցով հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը: Նա ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին անհապաղ ճանաչել երկրի օրինական նախագահ:

Փոխանցում է euronews-ը: