09.02.2019 10:35

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Սուլշերին

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Սուլշերին

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերին մտադիր է լիարժեք պայմանագիր առաջարկել այս մրցաշրջանի վերջում, հաղորդում է Mirror-ը:

Մինչեւ այս «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր էր առաջարկ անել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, սակայն վստահ չէ, որ արգենտինացի մասնագետը կհեռանա լոնդոնյան ակումբից:

Հիշեցնենք, որ նորվեգացի մասնագետը դեկտեմբերին է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», որը բոլոր մրցաշարերում նրա գլխավորությամբ տարել է 9 հաղթանակ եւ գրանցել մեկ ոչ ոքի: Սուլշերը դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին մարզիչը, որը մանչեսթերյան ակումբում մեկնարկում է 8 հաղթանակով: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: