09.02.2019 11:30

Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների անունները

Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների անունները

«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դարձել է եվրոպական թոփ-5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

L’Equipe-ի տեղեկություններով՝ արգենտինացի մասնագետը ամսեկան 3,3 միլիոն եվրո գումար է վաստակում:

Անգլիական Պրեմիեր լիգայում բոլորից շատ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է վաստակում՝ ամսեկան 1,9 մլն. եվրո:

Լավագույն եռյակը եզրափակում է «Յուվենթուս»-ը գլխավորող Մասիմիլիանո Ալեգրին: Նա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է (1,1 միլիոն եվրո):