09.02.2019 13:30

Ով է Ունայի Էմերիի գլխավոր քննադատը

Ով է  Ունայի Էմերիի  գլխավոր քննադատը

 «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է թիմի խնդիրների ու դրանց լուծման եղանակների մասին:

«Իմ գլխավոր քննադատը ես եմ: «Արսենալ»-ն ի վիճակի է մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում, սակայն դրան հասնելը այդքան էլ հեշտ չի լինի: Տնային հանդիպումներում հիանալի ենք գործում, ինչը չես ասի արտագնա խաղերի մասին: Այդ առումով մենք շատ ավելացնելու տեղ ունենք: Պաշտպանությունում նույնպես բազմաթիվ խնդրներ կան. փորձել ենք խաղալ թե՛ 3 պաշտպանով, թե՛ 4: Պետք է ավելի նվիրված խաղ ցուցադրենք, սակայն ամենակարևորը քրտնաջան աշխատանքն է»,- իսպանացի մաասնագետի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «զինագործներ»-ը 47 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում են:

Հավելենք, որ փետրվարի 9-ին Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակում լոնդոնյան ակումբը կհյուրընկալվի «Հադերսֆիլդ»-ին: