10.02.2019 15:00

«Մանչեսթր Սիթի»-«Չելսի». Խաղից առաջ

«Մանչեսթր Սիթի»-«Չելսի». Խաղից առաջ

«Մանչեսթր Սիթին» կրկին Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնականում է: «Քաղաքաբնակները» առաջնության 26-րդ տուրում կհանդիպեն «Չելսիի» հետ:  Կպահպանե՞ն արդյոք առաջատարի դիրքն այս խաղից հետո. սա լուրջ խնդիր է, որի լուծումը դեռևս ոչ ոք չգիտի:  

«Ի՞նչ ճանապարհով կարելի է հաղթել Խոսեփ Գվարդիոլային»,- լրագրողները հարցրել էին Մաուրիսիո Սարիին առաջնության առաջին կեսում անցկացրած հանդիպումից առաջ: «Չգիտեմ: Չէ՞ որ ես նրան պարտվել եմ բոլոր խաղերում, հարցրեք մեկ ուրիշին»,-կատակել էր իտալացին: Հիմա արդեն  «Չելսիի» մարզիչն ունի տիտղոսավոր իսպանացուն հաղթելու բանաձևը:  Դեկտեմբերի սկզբին «կապույտները» տոնեցին առաջին հաղթանակը «Սիթիի» դեմ խաղում (2:0):  Այդ օրվանից ի վեր, «Չելսին» կադրային առումով ավելի է ուժեղացել: Լոնդոնցիները, ի դեմս Գոնսալո Իգուաինի, վերջապես ձեռք են բերել հիանալի կենտրոնական հարձակվողի: Այնուհանդերձ, թիմային խաղի առումով,  «կապույտները» նշանակալիորեն զիջում են և  հիմա կան կասկածներ, որ արդյո՞ք կարող են «Մանչեսթր Սիթիի» դեմ հաջող հանդիպում անցկացնել, այն էլ` նրանց դաշտում: Այս դիմակայությանը նախորդող 2 արտագնա խաղերում  «Չելսին» պարտություն է կրել: Լոնդոնցիները ոչինչ չկարողացան անել «Արսենալի» հետ մրցակցությունում  (0:2), որից հետո ջախջախիչ պարտություն կրեցին համեստ «Բորնմութ»-ի կողմից (0:4):  «Դին Կորտ»-ում տեղի ունեցած դիմակայությունից հետո նույնիսկ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե Մաուրիսիո Սարին  սպիտակ դրոշ է նետել, երբ հայտարարել է այն մասին, որ ի վիճակի չէ իր թիմի ֆուտբոլիստներին մոտիվացնել: Մարզչի այս խոսքերին լոնդոնցիները պատասխանեցին «Հադերսֆիլդին» ջախջախելով:  Երկարատև ընդմիջումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, իսկ Գոնսալո Իգուաինն աչքի ընկավ նոր ակումբում իր առաջին խփած գոլով: Այնուհանդերձ, անգամ 5:0 հաշվով հաղթանակը հիմք չի տալիս ասելու, որ թիմում ամեն ինչ կարգին է: Այս առումով «Հադերսֆիլդի» հետ հանդիպումը չի կարող ցուցադրական լինել: Այլ է  «Մանչեսթր Սիթին»` Անգլիայի չեմպիոնը և ԱՊԼ-ի նոր առաջատարը:

Խոսեփ Գվարդիոլայի թիմն այնպիսի հզոր ու վստահ տեսք չունի, ինչպիսին անցած մրցաշրջանում էր: Սակայն նախորդող տնային հանդիպումներում հակառակորդներին ոչ մի հնարավորություն թիմը չի տվել: Միայն նշենք, որ պարտվածների թվում են «Լիվերպուլը» (2:1) և «Արսենալը» (3:1):

 «Այս հանդիպումը մեզ համար  նման է եզրափակչի: Ես իմ սաներից համապատասխան տրամադրվածություն են ուզում տեսնել: «Չելսին» վստահ գիտի, թե ինչ պետք է անել: «Կապույտները» հիանալի դարպասապահ ունեն, փորձառու պաշտպաններ, այստեղ են հարձակման գծի աշխարհում լավագույն ֆուտբոլիստները: Նրանք լավ կազմակերպված են խաղում»,-խաղի նախօրյակին ասել է Գվարդիոլան: Իսպանացին, վաղուց արդեն, իր գլխում ուներ  այս խաղի տեսլականը և այդ պատճառով էլ  «Էվերթոնի» հետ դիմակայությունում պահեստայինների նստարանին էր թողել Ռախիմ Ստերլինգին և Քևին դե Բրյունեին: Բելգիացին, ինչպես նաև Սերխիո Ագուրեն չէին մասնակցել առաջին հանդիպմանը:

Հիմա այս երկուսն էլ կարող են «քաղաքացիների» համար ապահովել այն բարձրակարգ խաղը, որը թույլ կտա հասնել ռևանշի: «Մանչեսթր Սիթիի» մեկնարկային կազմի գլխավոր հանելուկը թաքնված է  ձախ պաշտպանի դիրքում: Բենժամին Մենդին վնասվածք ունի, Ֆաբիան Դելֆը վատ մարզավիճակում է, Ալեքսանդր Զինչենկոն հեռու այն խաղամակարդակից, որ թույլ կտար նման կարևոր հանդիպումների մասնակցել: Գվարդիոլային մնում է  2 տարբերակ` օգտագործել Դանիլոյին կամ էլ` Լյապորտին:

Կադրային հարցում «Չելսի»-ում ևս ամեն ինչ չէ, որ հասկանալի է: Ակնհայտ է, որ հիմնական կազմ կվերադառա Անտոնիո Ռյուդիգերը: Աջ եզրում, հավանաբար, Վիլիանի փոխարեն կխաղա Պեդրոն:

Հավելենք, որ   «Մանրչեսթ Սիթին» մտադիր է որ միայն ամրապնդվել 1-ին հորիզոնականում, այլև ամեն գնով հասնել ռևանշի: