09.02.2019 16:22

Ալումյանի` արջի ծառայությունը Քոչարյանին և դրվատելի ծառայությունը քննչական մարմնին

Ալումյանի` արջի ծառայությունը Քոչարյանին և դրվատելի ծառայությունը քննչական մարմնին

Արձագանքելով «Ռոբերտ Քոչարյանը բացահայտում է Ռոբերտ Քոչարյանի սուտը» երեկվա մեր հրապարակմանը և չհերքելով, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ծրագրված ոստիկանական գործողության մասին Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր եղել նախօրյակին, վերջինիս պաշտպան Ալումյանն այսօրվա իր ասուլիսում հայտարարել է. «Անգամ վարույթն իրականացնող մարմինը չի համարում, որ Քոչարյանը ցուցում է տվել ուժ կիրառել ցուցարարների հանդեպ: Դրա համար նրա մեղադրանքում նման բան գրված չէ: Մարտի 1-ի առավոտյան իրադարձությունները Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված չեն»: (Aravot.am): 

Կարծում ենք, որ Ալումյանի այսպիսի սևեռուն թախանձանքին անսալով, վարույթն իրականացնող մարմինն այլևս պարտավոր է Ռոբերտ Քոչարյանին «մեղսագրել նաև մարտի 1-ի առավոտյան իրադարձությունները»:

Ծիծաղելի կլիներ կարծել, որ 10 օր տևած շարունակական հանրահավաքները և շուրջօրյա նստացույցը բռնությամբ ցրելու գործողությունը կարող էր իրականացվել առանց հանրապետության նախագահի ուղիղ հրահանգի:

iLur.am