09.02.2019 21:28

«Արսենալ»-ը հաղթեց «Հադերսֆիլդ»-ին, Մխիթարյանը ապաքինումից հետո առաջին խաղն անցկացրեց (տեսանյութ)

«Արսենալ»-ը հաղթեց «Հադերսֆիլդ»-ին, Մխիթարյանը ապաքինումից հետո առաջին խաղն անցկացրեց (տեսանյութ)

«Արսենալ»-ը ԱՊԼ-ի 26-րդ տուրում հաղթեց «Հադերսֆիլդ»-ին: 

«Զինագործներ»-ը, ովքեր այս հանդիպման հյուրերն էին, 2 գոլ խփեցին: 

Լոնդոնյան ակումբի կազմում ապաքինումից հետո առաջին անգամ խաղաց Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 76-րդ րոպեին: 

Այս հանդիպումից հետո «Արսենալ»-ը 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: 

«Հադերսֆիլդ»-ը 11 միավորով առաջնության հետնապահն է: 

«Հադերսֆիլդ» - «Արսենալ»՝ 1:2

0:1 Իվոբի (16'), 0:2 Մեյտլենդ Նայլզ (44'), 1:2 Կոլոշինաց, ինքնագոլ(90+4')